Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Էլեն Սարգիսեան-Չեսնաթը հրատարակել է Հայոց ցեղասպանութիւնից վերապրած իր հօր ականատեսի վկայութիւնների վրայ հիմնւած մի հատոր` «Դելի Սարգիս. նրա կրած սպիները» («Deli Sarkis: The Scars He Carried») խորագրով:

Հատորի հեղինակն Իրաքում է ծնւել եւ իր ընտանիքի հետ Միացեալ Նահանգներ գաղթել 2 տարեկան հասակում: Նրա հայրը մահացել է 1995-ին:

Գրքում հեղինակը նկարագրում է Ցեղասպանութեան ընթացքում 10 տարեկան եղած իր հօր ոդիսականը: «Այս հատորը գրեցի, որովհետեւ չեմ ուզում, որ Հայոց ցեղասպանութիւնը շարունակւի մնալ թաքուն մի ցեղասպանութիւն»,- յայտնում է նա:

Էլեն Սարգիսեան-Չեսնաթը, որ 42 տարիների ուսուցչական սպասարկութիւն է մատուցել Սան Ֆրանսիսքոյի միացեալ կրթաշրջանում, վերջին 26 տարիներին աշխատել է այս հատորի վրայ, որին հում նիւթն ապահովել է իր հօր հետ ունեցած զրոյցներով եւ այլ ուսումնասիրութիւններով: Նա 186 էջերի մէջ ամփոփել է իր հօր պատմութիւնը: Գրքում կան նաեւ 111 լուսանկարներ: